|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» թերթը գրել է․ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստը կայացել է առանց Փաշինյանի, վարել է Վահագն Ալեքսանյանը։ Լսել են ֆինանսների նախարարի հաշվետվությունը, որը դասախոսություն է կարդացել՝ ՔՊ-ական թերուսներին բացատրել, թե ինչ է ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտահարկը եւ այլն։
Տաղտուկը ցրել է Տիգրան Ավինյանը, որը հազվադեպ է մասնակցում նիստերին, միայն, երբ հարցը քաղաքապետարանին է առնչվում։ Մեր աղբյուրը կատակեց՝ փողի հոտ էր առել։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առաջարկել է մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացնել Երեւանին: Նրա առաջարկն ապշեցրել է նախարարին, որը կտրուկ դեմ է արտահայտվել՝ բացատրելով, որ այդ դեպքում մյուս համայնքներն ուղղակի կմեռնեն։