|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պարզվում է` տարեկան գործուղումների համար նախատեսված 300 մլն դրամն ու պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված 150 մլն դրամը մեր պաշտոնյաներին մինչեւ տարեվերջ չի բավականացրել: Ֆինանսների նախարարությունը դիմել է կառավարությանը` պետական կառույցների բնականոն գործունությունն ապահովելու նպատակով մինչեւ տարեվերջ լրացուցիչ գումարներ հատկացնելու խնդրով: Առաջարկվում է 150 մլն դրամով ավելացնել գործուղման եւ 70 մլն-ով` պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված ծախսերը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը կառավարության անդամներին այսօր կոչ է արել խնայողաբար մոտենալ եղած միջոցներին: «Նույնիսկ այս ավելացումների պարագայում հարկավոր է պահպանել խնայողության ռեժիմը, որպեսզի մինչեւ տարեվերջ նորից չանդրադառնանք այս հարցին»,- դիմելով ներկաներին` ասել է նա:
Մեր կողմից հավելենք, որ սա ամենեւին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե արտերկիր գործուղման մեկնելիս մեր պաշտոնյաներն իրենց ինչ շռայլություններ են թույլ տալիս... Բնականաբար` պետական միջոցների հաշվին: