|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով, գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ցավալի է, որ հայ ինքնության համար տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը «դաս»-ի ամենապատվավոր տեղից (խորանից առջևից) հետևում է Ամենայն Հայոց դավաճանը՝ մարդ, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ ու տասնյակ օծյալ խորաններ։ Այդ փաստը դառնություն է հաղորդում այս մեծ իրադարձությանը։
Այնուհանդերձ, լա՛յն պահենք մեր սրտերը։ Հիշե՛նք Պողոս Առաքյալի խոսքը. «որպէս առանց քննելո՛յ են դատաստանք [Աստուծոյ], եւ առանց զննելո՛յ են ճանապարհք [Աստուծոյ]»»։