|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը պղծվել է 20 քրիստոնյայի գերեզման. հայտնում է Yerkir.am-ը՝ Hurriyet-ին հղումով:
Բարբարոսները եղել են 6 դեռահասներ, որոնք ջարդել և շրջել են գերեզմանները: Պղծվել են մեծամասամբ ռուս քրիստոնյաներին պատկանող գերեզմանները: Ընդհանուր առմամբ գերեզմանատանը կա 72 ոչ մուսուլմանական գերեզմաններ:
Գերեզմանատան պահակները բռնել էին հանցագործներին, սակայն ոստիկանությունը, հարցաքննելուց հետո ազատ է արձակել:
Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը օրեր առաջ հայտարարել էր, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը թուրքական սոցցանցերում առաջ է բերել հակառուսական հուժկու տրամադրություններ: ՌԴ դեսպանն անգամ իր կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում: Անգամ հայտարարում էին, որ Սիրիայում ռուս զինվորների ոսկորներից թմբեր են սարքելու:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ պետությունն անում է հնարավորը՝ ապահովելու ռուս դիվանագետների անվտանգությունը: