|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Շուտվանից չեմ մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին, այս օրն էլ չեմ ուզում մեկնաբանել, որովհետև բոլորս էլ տեսել ենք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ։ Մենք ունեցել ենք բանակցային մի ամբողջ ներուժ, այդ ամբողջ ներուժն ինքը ոչնչացրել է, փորձել է սկսել սեփական կետից, նշել է մի նշաձող՝ ցանականալով ասել՝ «ես եմ հայ ժողովրդի տերը, Արցախը Հայաստանն է և վերջ», այնուհետև պատերազմի մեջ մտցնելով երկիրը՝ ոչինչ չի արել երկրի պաշտպանության համար․․․ Անկախության մասին խոսում է մի մարդ, որը մեզ զրկել է Արցախից և նաև էնպիսի պայամաններ է ստեղծել, որ մեզ պարտադրում են և ամեն ինչ անում են, որ մենք ունենանք շատ տկար անկախություն ու ինքնիշխանություն»,- «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։