|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակը» գրում է․ «Խորհրդարանական իշխող մեծամասնությունը չի պատրաստվում հավանություն տալ ընդդիմության կողմից առաջիկայում ներկայացվելիք քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախագծին։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, հաջորդ քառօրյային ներկայացնելու է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ՝ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման եւ համապատասխան գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, մտադիր են ուսումնասիրության առարկա դարձնել արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի խնդիրը։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կարժանանա արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ճակատագրին, որը երկու տարի առաջ է ձեւավորվել՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից, սակայն ՔՊ-ի բոյկոտի հետեւանքով այդպես էլ չգործեց, որովհետեւ ՔՊ-ն ոչ թե ուզում է արդար դատաքննություն հաստատել երկրում, այլ՝ ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են, իսկ իշխանականները` միշտ արդարացվում»։