|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական բանտարկյալ, այս գործը ոտքից գլուխ քաղաքական դրդապատճառներ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մանրուք է, բայց հաճելի մանրուք է։ Կլինի տնային կալանքի տակ, բայց կմիանա ընտանիքին, երեխաներին։ Պնդում եմ, որ եթե ՀՀ-ում լինի արդարադատություն, ապա Արմեն Աշոտյանը պետք է այս գործով արդարացվի»,-նշեց նա։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, նրան դեպի տուն ուղեկցեցին մեքենայով, ինչով պայմանավորված լրագրողները հնարավորություն չունենցան տեսնել և հարցեր ուղղել Արմեն Աշոտյանին։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ էր 15 ամիս։ Դատարանը երեկ փոխել է նրա խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով և գրավով՝ 25 մլն դրամի չափով։