|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Monument Watch-ը ահազանգում է․
«2024 թվականի օգոստոսի 29-ից հայկական լրատվական տիրույթում տարածվեց տեղեկատվություն, որ ադրբեջանական իշխանություններն Արցախի Բերձոր քաղաքի Սբ․ Համբարձման եկեղեցու տեղում, որն իսպառ վերացվել է օկուպացիոն ռեժիմ կողմից, մզկիթ են կառուցւոմ (https://www.youtube.com/watch?v=h_vSnF1yFtI):
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս հավաստել, որ օկուպացված Բերձորում մզկիթը կառուցվում է ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացված սուրբ Համբարձման եկեղեցու տեղում, այլ նրանից ոչ հեռու գտնվող տարածքում, ընդ որում՝ մզկիթի շինարարությունը սկսել էր նախքան եկեղեցու ավերումը»: