|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025թ․ հունվարի 1-ից քաղաքային տրանսպորտը թանկացնում է շուրջ 3 անգամ՝ 100 դրամից հասցնելով մինչև 300 դրամի։
Դավթաշեն վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ «Մայր Հայաստանը» հանդես է եկել սեփական նախագծով, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտը թոշակառուների և հաշմանդամների համար դարձնել անվճար, իսկ մյուսների համար մեկ ուղևորափոխադրումը թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում էլ գինը դարձնել 100 դրամից ցածր։ Այս նախագիծը քննարկվելու է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ այս օրերին «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիաներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը», «Ո՛չ թալանին» կարգախոսով։
Ակցիաներ են իրականացվել նաև Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում։