|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սոցիալական ապահովագրության պետական ծառայությունը «Երկիր»-ին տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ից առաջին խմբի հաշմանդամների կենսաթոշակը բարձրացել է հիմնական կենսաթոշակի 40 տոկոսով, երկրորդ խմբինը` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսով: Բազային կենսաթոշակը ևս նոյեմբերի 1-ից ավելացել է 2.500 դրամով:
«Հիմա նվազագույն կենսաթոշակը 24.800, իսկ նվազագույն աշխատավարձը 32.500 դրամ է, ճիշտ է դա դեռ չի գոհացնում մեր քաղաքացիներին, սակայն պետության կողմից աշխատանքները այս թվերը մեծացնելու ուղղությամբ կշարունակվեն»,-ասաց կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Աշոտ Աբրահամյանը բերված թվերի և սպառողական զամբյուղի համամասնության մասին դժվարացավ խոսել, թե որպես պետական պաշտոնյա, թե որպես քաղաքացի: