|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի է։ Բացի այդ, Թեհրանը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայից մատակարարումներ է խնդրում, նշել է նա։ Այս մասին գրում է 1tv.ru-ն:
«Իրանը երկար ժամանակ մեզնից մատակարարումներ է խնդրում։ Ես կարծում եմ, որ սա իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են: Իսկ Իրանի հարևան երկրներում պարզապես ահռելի կարիք կա»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ «Գազպրոմ»-ը ծրագրեր ունի միավորելու գազատրանսպորտային համակարգի եվրոպական հատվածը և Հեռավորարևելյան հատվածը՝ համապատասխան հոսքեր իրականացնելու համար։
Համաժողովում Ռուսաստանի ղեկավարի մասնակցությամբ հանդիպումը, որը վերջին տարիներին դարձել է Ասիայի երկխոսության կարևորագույն հարթակներից մեկը, տևել է ավելի քան երեք ժամ։ Վլադիմիր Պուտինն իր ելույթում և դրան հաջորդած քննարկմանը անդրադարձել է կարևոր հարցերի լայն շրջանակի՝ տնտեսությունից մինչև հատուկ ռազմական գործողություն։