|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանից բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն սպասում, քանի որ Անկարան չի միացել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հինգշաբթի AHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մատակարարման հետ կապված խնդիրներ չեն լինի, քանի որ մենք պատժամիջոցներ չենք կիրառել։ Մեզ անհրաժեշտ գազի 40 տոկոսը մենք գնում ենք Ռուսաստանից»,- պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե Թուրքիան դժվարություններ կունենա՞ ռուսական գազի մատակարարման հարցում: