|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը, որտեղ նշված չեն այն հողատարածքները, որոնք պատկանել են գյուղի բնակիչներին մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը:
Tert.am-ը հարցում էր ուղարկել Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե ի՞նչ որոշման հիման վրա է կատարվել փոփոխությունը և երբ: Ի պատասխան մեր հարցմանը՝ Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել՝ հղում անելով «Տեղեկատվության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետին, ըստ որի տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:
Նշենք, որ ըստ կարգի Կադաստրի կոմիտեում քարտեզի փոփոխություններ արվում են համայնքի որոշման հիման վրա՝ համապատասխան գրություն ուղակելուց հետո: