|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է երկրի օրենսդիր տեղեկագրում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում:
Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, լինելու է չորս գոտով, երկարությունը՝ մոտ 30 կմ, ներառյալ՝ 11 կամուրջ և անցում։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։