|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անկարայում տեղի է ունեցել 26 կալանավորների փոխանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային հետախուզության վարչության հայտարարությունը։
«Սա վերջին տարիների ամենախոշոր փոխանակման գործողությունն էր: 26 բանտարկյալներ պահվում էին 7 երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում»,- ասվում է հայտարարության մեջ։
Փոխանակման մասին հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը՝ նշելով. «Այսօր Ռուսաստանում անարդարացիորեն բանտարկված Ամերիկայի երեք քաղաքացի և մեկ ամերիկացի գրին քարտի սեփականատեր վերջապես վերադառնում են հայրենիք՝ Փոլ Ուելանը, Էվան Գերշկովիչը, Ալսու Կուրմաշևան և Վլադիմիր Կարա-Մուրզան: Գործարքը, որն ապահովեց նրանց ազատությունը, դիվանագիտական բեկում էր»։