|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ փոխանակվել կալանավորներով և երկրից արտաքսել իրանցի գիտնական Սիրուս Ասգարիին. հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Վաշինգտոնում Պակիստանի դեսպանատանը Իրանը շահերի բաժնի ղեկավարի տեղակալ Աբոլֆազել Մեհրաբադին հայտարարել է, որ Ասգարին, ով կորոնավիրուսով է վարակվել, գտնվում է բժշկական վերահսկողության տակ և սպասում է երկրից դուրս գալու թույլտվությանը։
«Մենք աշխատում և համագործակցում ենք միգրացիոն ծառայության հետ, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ վերադարձնենք Իրան», - Մեհրաբադիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության ներկայացուցիչը ևս հաստատել է Ասգարիի արտաքսումը երկրից։
Փոխանակման գործընթացը դեռ մշակվում է. հավանական թեկնածուն ամերիկացի Մայքլ Ուայթն է, ով Իրանում ձերբակալվել էր 2018 թ.։