|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ահազանգում է.
«44-օրյա պատերազմում անմահացած արթիկցիների հիշատակին նվիրված հուշահամալիրն է, որը մեծ հանդիսությամբ բացվեց 2021 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ժամանակին հուշահամալիրում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի կողքին ծածանվում էր նաև Արցախի Հանրապետության պետական դրոշը։
Ցավոք․․․
Չփոխվեց ձեր կամազուրկ և վաճառքի պատրաստ տեսակը։
Բազմաթիվ հերոս արթիկցիներ անմահացան՝ Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշները պաշտպանելու համար։
Չեմ ուզում պարզապես այս պահին մանրանալ, պարզելու, թե ով է այս պղծության հեղինակը կամ հեղինակները, բայց զգուշացնում եմ, որ շատ քիչ ժամանակ ունի կամ ունեն սխալն ուղղելու համար։
Թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշները սրբություններ են»։