|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում, կա վիրավորում ստացած քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր»,–գրում է կայքը:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Իրավապահները ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է: Կայքի տեղեկություններով` նա Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է:
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին եղել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահում` կրակոցի հետքեր:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: