|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանն ապահովել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի հաջող աշխատանքը՝ չնայած պատժամիջոցներին։ Այսմասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանական-արդյունաբերական բազայի աշխատանքին աջակցելու ուղիներէ գտել, ինչը նրան թույլ է տվել շարունակել հատուկ գործողությունն Ուկրաինայում:
Պետքարտուղարը նաև նշել է, որ ռուսական կողմը, ձգտելով խուսափել սահմանափակումներից, «շրջանցող ուղիներ է գտել», մասնավորապես, Հյուսիսային Կորեայի, Իրանի և, ցավոք, Չինաստանի հետ հարաբերություններում:
Հունիսի սկզբինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես խոստովանել էր, որ Ռուսաստանը սպասվածից ավելի արագ ամրապնդեց իր պաշտպանական արդյունաբերությունը: Նա հավելել է, որ դաշինքի երկրներն ավելի շատ ժամանակ են ծախսել ռազմական արտադրության ավելացման վրա, քան պետք է։