|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 13-ին մեկնարկել է Համազգային հայ կրթական և մշակութային միության համահայկական ուսանողական Ֆորումը, որը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը։
Սփյուռքի 7 գաղթօջախներից ֆորումին մասնակցություն են բերել 20 հայ ուսանող երիտասարդներ։ Երիտասարդական հավաքին մասնակցում են նաև Արցախից ու Հայաստանից։
Այս ծրագրով սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռնվել այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր, ծանոթանալու հայրենիքի պատմամշակությին հարուստ ժառանգությանը, հանդիպելու քաղաքական-հասարակական գործիչների հետ, լսելու զանազան թեմաներով դասախոսություններ, քննարկելու հայ երիտասարդին հուզող տարաբնույթ հարցեր։
Չորեքշաբթի՝ հուլիսի 17-ին երիտասարդներն այցելել են ՀՀ Ազգային ժողով։ Նրանց ընդունել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը և Քրիստինե Վարդանյանը։ Պատգամավորները խոսել են խորհրդարանական գործունեության, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման անհրաժեշտության մասին։ Ուսանողները այց են կատարել ԱԺ-ի թանգարան, գրադարան և նիստերի դահլիճ։
Մանրամասն՝ տեսանյութում