|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Մեկ ամիս առաջ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որտեղ խոսվում է նոյեմբերից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի սանձազերծման մասին, իսկ նույն երկրում պատերազմական ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը, պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո, շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում:
Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է:
Կա´մ իշխանությունը խոստովանում է, որ ժողովրդին պատերազմի շանտաժով նոր փորձության է նախապատրաստում, կա´մ իշխող կառավարիչը նոր արհավիրքին ընդառաջ, անհրաժեշտ միջոցառումների, գործողությունների պլանի իրագործման փոխարեն իրեն նվիրում է հեծանվավազքին ու շրջագայություններին` պետությունը հերթական անգամ թողնելով բախտի քմահաճույքին»: