|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Նշվում է, որ կառավարությունն առայժմ նախկին կազմով կշարունակի աշխատանքը։
Ատալը Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել հուլիսի 8-ին ՝ խորհրդարանական ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում «Նոր Ժողովրդական ճակատ» ձախերի կոալիցիան հաղթանակ է տարել՝ ստանալով Ազգային ժողովի 577 մանդատից 182–ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքը՝ ստանալով 168 մանդատ: Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետական կուսակցության դաշնակիցների հետ միասին ստացել է 143 մանդատ: