|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թ. սեպտեմբերի 19–ի դրությամբ ԼՂ ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձանց ՀՀ անվտանգային մարմիններում ծառայությունը շարունակելու օրինագիծը։
Նախագիծն ընդունվեց միաձայն` 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Նշենք, որ առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք։
Միաժամանակ հաշվի է առնվելու ԼՂ–ում նրանց ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը։ Նշված կարգավորումը ժամանակավոր է գործելու` մինչև 2025 թ. հուլիսի 1–ը։