|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան պատրաստ է Թեհրանին դիտարկել որպես միջնորդ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցում, եթե նման առաջարկ ստացվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ТАСС-ը։
«Մինչ այժմ մենք նման կոնկրետ ազդանշաններ չենք ստացել մեր իրանցի ընկերներից, բայց եթե Իրանը շահագրգռված է միանալու միջնորդական ջանքերին, որոնք ներկայումս իրականացնում են մոտ մի քանի տասնյակ երկրներ, ապա մենք պատրաստ ենք դա դիտարկել»,- ասել է նախարարը։