|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը գրում է․
«Ինչ է ասում «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։
Իրականությունը:
Սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջանին է անցելու Կիրանցով անցնող ճանապարհի մոտ 800 մետրանոց հատվածը:(լուսանկար 2): Իսկ Կիրանցով անցնող նոր կառուցվող ճանապարհը դեռ պատրաստ չէ»։
Նախորդ գրառման մեջ էլ Վարդյանյանը նշել է․
«Ինչ են ասում:
Team Telecom Armenia․ «Կիրանցի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում մալուխ է վնասվել»։
Իրականություն:
Մալուխները անցնում էի այն ճանապարհի մոտով, որը մոտ (մաքսիմում ) մեկ շաբաթից լինելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Փոխում անց են կացնում ՀՀ տարածքով»։