|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քիչ առաջ Կիրանցի 31 բնակիչներ սեփական ստորագրություններով հայտարարություն են տարածել, ըստ որի՝ վերջիններս հրաժարվում են փոխհատուցումից և ցանկանում են ապրել իրենց հայրենիքում:
«Հայտնում ենք, որ համաձայն չենք այս անօրինական սահմանազատմանը, որի հետևանքով Ադրբեջանին է անցնում ՀՀ-ին պատկանող տարածքներ, Կիրանց գյուղի հողամասեր ու շինություններ։ Կառավարությունը սկսել է փոխհատուցել այս շինությունների դիմաց։ Այս գործողությունը դիտում ենք ՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում, Ադրբեջանին հողի վաճառք։ Սա պետական դավաճանություն է։ Ուստի, ներքոստորագրյալներս՝ ընտանիքի անդամներով հանդերձ, հրաժարվում ենք ցանկացած փոխհատուցումից» ,- հայտնեց Կիրանց գյուղի բնակիչը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։