|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Օրեր անց գնալ և ցույց տալ ինչ-որ մի ճաղավանդակ, ինչպես կենդանաբանական այգում, սա հպարտության մասին չէ, անգամ չի կարող կողքով անցնել։ Դուք չեք նվաճել, դուք ստրուկի պես կատարել եք այն թելադրանքը, որը ձեր հակառակորդն է ասել։ Դուք ստրուկի, ճորտի, ծառայի պես արել եք այն ինչ ձեզ ասել է ձեր թշնամին, մեր կյանքի և կենսագրության թշնամին։ Եվ գնացել եք այդ արածով հպարտանալո՞ւ», - Օշականում լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը՝ դիմելով ՔՊ-ականներին, և հավելեց, որ եթե այդքան ճշմարիտ էին, ապա ինչո՞ւ Կիրանցում մարդկանց հետ չեն հանդիպել, ինչո՞ւ չեն ապրել մարդկանց ողբերգությունը, որոնց կյանքն ուղղակիորեն կապված է հենց այդ փշալարի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։