|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր ընթանում է նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը։
Վաղ առավոտից Երևանում Իրանի դեսպանատանը նույնպես ընտրատեղամաս է բացվել, որպեսզի ԻԻՀ քաղաքացիներն այստեղ էլ կարողանան քվեարկությանը մասնակցել։
Նշենք, որ ՀՀ տարածքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների 3 տեղամաս է գործում` Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։
Հիշեցնենք՝ Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեցին հունիսի 28–ին։ Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարեց անցողիկ շեմը, և նշանակվեց ընտրությունների 2-րդ փուլ։