|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի ՆԳՆ-ն ամբողջ երկրում երկու ժամով երկարացրել է 14-րդ նախագահական ընտրությունների քվեարկության ժամը։
Ընտրատեղամասերը բացվել են այսօր տեղական ժամանակով 8:00-ին և պետք է փակվեին 18:00-ին: Սակայն քվեարկության ժամը երկարացվել է երկու ժամով (մինչև ժամը 20:00-ն):
Նախագահական արտահերթ ընտրությունների համար Իրանում ստեղծվել է 58 հազար 640 ընտրատեղամաս, իսկ արտերկրում՝ 344։
Քվեարկելու իրավունք ունի ավելի քան 61 միլիոն Իրանի քաղաքացի։ Ընտրապայքարում են մնացել Սաիդ Ջալիլին, Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը, Մասուդ Պեզեշկիանը և Մոսթաֆա Փուրմոհամմադին: