|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել Չասովոյ Յար բնակավայրի Նովի շրջանի նկատմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Հարավային խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար բնակավայրի Նովի շրջանը և բարելավել իրավիճակը առաջնագծի երկայնքով»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական կողմի մարդկային կորուստները նշված շրջանի համար մղված մարտերում հասել են 450-ի, ռուսական կողմը ոչնչացրել է նաև երկու տանկ, երեք զրահատեխնիկա, այդ թվում՝ ամերիկյան М113 զրահափոխադրիչ, 10 մարտական մեքենա, «Ակացիա» և «Մեխակ» ինքնագնաց հրետանային միավորներ, «Мста-Б» հաուբից, այլ ռազմական տեխնիկա, ինչպես նաև զինամթերքի չորս դաշտային պահեստ։