|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը՝ իրագործելով «Հայաստան՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը։
Ինչու՞ է այն առաջ մղվում դեռևս անխափան։
Պատճառները շատ են՝ քաղաքական, աշխարհքաղաքական, բարոյական, տնտեսական, իրավական, ես շատ իմանամ՝ ինչական։
Բայց ամենակարևոր պատճառը, թերևս, գաղափարականն է – մեզ դեռևս չի հաջողվում «հայկականությունը» ձևակերպել որպես անցյալի հենքի վրա ապագային միտված կուռ ու գրավիչ, ուժ տվող, լույս տվող գաղափարախոսություն։ Ապագային միտված։
Հայկականությունը պետք է լինի ոչ թե մոխիր պաշտելու, այլ կրակ ու լույս փոխանցելու մասին։ Առաջին հերթին՝ ապագայի մասին։ Այդպե՞ս է։ Դեռ ոչ։ Դեռ այդպես չէ»։