|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից», - գրում է ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և մանրամասնում․
«Նախ՝ խաչքարներ չեն, այլ խաչքարեր:
Խաչքարերը իշխանության, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն: Խաչքարային մշակույթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից՝ ծագել, զարգացել և մնում է զուտ ժողովրդական նախաձեռնություն: Իհարկե, կարելի է քննել, խոսել դրա լավ ու վատ դրսևորումների մասին:
Բայց այն միանշանակ հանրույթի մի զգալի մասի դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսևորումն է, երբ իրականությունն ու քաղաքականությունը որևէ հույս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդյունք և ոչ պատճառ»: