|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խորհրդային միության տարիներին Վազգեն Առաջին կաթողիկոսը մի խումբ երիտասարդների, որոնք ակտիվ էին ազգային հարցերի շուրջ և որոնց հետ նա բավականին մտերմացել էր, առաջարկում է «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքար: Վեհափառը մտահոգություն ուներ, որ հատկապես Ադրբեջանում դրանց գոյությունը վտանգված է: Այդ ակտիվ երիտասարդներից էր Վազգեն Մանուկյանը, որի գլխավորությամբ մի քանի երիտասարդների հաջողվում է 1971 թվականին Նախիջևանից արժեքավոր խաչքարեր գաղտնի տեղափոխել Հայաստան: