|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր հայ քաղաքացու հետ, որը պայքարում է արդարության, երկիր ունենալու համար, անկախ արժանապատիվ ապրելու համար»,- բաղրամյան պողոտայում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը երկու օր առաջ էր դուրս եկել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի շենքի դիմաց խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության հատուկ ստարաբաժանումների ծառայողները բիրտ ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել Աշոտ Հարությունյանին, վերջինս ուղեղի ցնցում էր ստացել։
Նրա խոսքով՝ արժանապատվությունը և պատիվը միշտ էլ ունեցել է հաղթական ավարտ։
«Եթե ժողովուդը ընդվզում է դժգոհ է վարվող քաղաքակնությունից, կան անվտանգային խնդիրներ, ապա այն նշանակում է, որ ուշ, թե շուտ ունենալու է այնպիսի ավարտ, որը միանշանակ պետք է բխի այս ժողվորդի և Հայաստանի ինքնության շահերից»,-հայտարարեց Հարությունյանը։
Նա ասաց, որ չի կարող հատկապես Նիկոլ Փաշինյանի դեպքում կանխագուշակություններ անել, թե որ դեպքում և ինչ պայմաններում նա կհեռանա։