|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարս քաղաքում առատ տեղումներ են, որոնք ուղեկցվել են նաև ուժեղ կարկտահարությամբ։ Նշվում է, որ առատ տեղումների պատճառով քաղաքի փողոցները հեղեղվել են ջրով և դարձել դժվար անցանելի։ Անրձևաջրերը լցվել են նկուղներ և նկուղային հարկում գտնվող աշխատվայրեր։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մոտ 15 րոպե կարկուտ է տեղացել, որի հետևանքով վնասվել են քաղաքացիների մեքենաները։ Կարկտահարությունը մեծ վնաս է պատճառել նաև գյուղատնտեսությանը։ Քաղաքացիները նկարներ են հրապարակել և ցույց են տվել տեղացած կարկուտի չափը։