|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի կերպով «հույս» հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի։ Բանալի բառը «շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում: Գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հնարավոր տարբերակներից են.
- ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը,
- Իրանում իշխանության տրանզիտը, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը,
- իրենց ազդեցության գործակալ Հայաստանի վարչապետի ու իր թիմի թուլացումն ու մոտակա ամիսներին իշխանության կորստի վտանգը,
- կամ այդ ամենը միասին։
Հնարավոր է, որ մոտակա ամիսներին եւս հիմնարար իրադարձություն են սպասվում, որոնք կարող են փոխել միջազգային կոնֆիգուրացիան»,- գրել է նա։