|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունն «Էլիտբաս» ՍՊԸ-ից հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություն` վարորդի հետ միասին: Այս մասին 168.am-ը տեղեկանում է պետգնումների armeps համակարգից, որում տեղադրված պայմանագրից էլ պարզ է դառնում, որ մատուցման ծառայությունների գինը կազմել է 10 մլնդրամ:
Ըստ պայմանագրի՝ 6 ավտոբուսներն ու 3 միկրոավտոբուսները կսպասարկեն ՆԳՆ ոստիկանության զորքերին:
Թերևս, մայրաքաղաքումը ընդդեմ իշխանությունների անհնազանդության ակցիաների լայն թափն է ՆԳՆ-ին ստիպել գնալ հրատապ գնումների. մեքենաներն են քչություն արել: Իսկ որ մեքենաներն արդեն քչություն են անում, պարզ է դառնում նաև առանձին դրսևորումներով. Օրինակ՝ «дети»գրառմամբ մի դեղին ավտոբուս էր այսօր Հանրապետության հրապարակում կանգնած, որտեղ, պարզվեց` ոստիկաններ են:
Ի դեպ, «Էլիտբասի»-ի հետ ոստիկանության համագործակցությունը սկիզբ է առել դեռ 2020 թվականից: Նույն ծառայությունները ձեռք բերելու համար վերջին գնումը, օրինակ, այս ՍՊԸ-ից կատարվել է 10 օր առաջ՝ գնանշման հարցում ընթացակարգով:
Աղբյուրը՝ 168.am