|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Բոլորը գիտեն, որ Հայաստանում որտեղ գնում է Նիկոլ Փաշինյանը, ավտոբուսներով ետևից ոստիկաններ են տարվում։ 2023 թվականի միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին վարորդների հետ միասին ավտոբուսների ծառայության վարձակալության համար 70 մլն դրամ գումար է ծախսվել»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, որի ժամանակ քննարկվում էր կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարողականը։
«Եվս մեկ հարցում, որ ուղարկել էի, հիշո՞ւմ եք Ալավերդիում իշխանափոխություն արվեց, ոստիկաններով, կարմիր ու սև բերետավորներով քաղաքապետին հանեցին, հայ հարկատւների վրա 6 միլիոն դրամ է նստել՝ միկորավտոբուսներով Երևանից Ալավերդի ոստիկանական ուժերին տեղափոխելու համար»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։