|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մարդը վախեցած է և դեռ շատ ավելի է վախենալու, պարզապես մտածում եմ վախից բան չպատահի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:
«Սա իր վախերի դրսևորումն է, որ արտահայտվում է այս կերպով: Հալածում են մարդկանց, ռեպրեսիաների են ենթարկում այս օրերին, որպեսզի պատրանք ստեղծեն, որ վաղը մարդիկ չգան հանրահավաքի: Ռեպրեսիաները բավարար չեն, նաև լուրեր են հասնում, որ իշխանությունները 15-17 հոգիանոց խմբեր են կազմում՝ մրտական տրամադրությամբ և հայտնի օլիգարխի գլխավորությամբ, էն որ սպառնում էր ունեզրկել, մահացնել, սպանել: Դիմում եմ իրավապահներին՝ Աստված չանի այդ լուրերը ճշտվեն: Եթե լուրերը ճիշտ են, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ամենածայրաստիճանի պատասխան են ստանալու: Եթե չկա այդպիսի բան թող հերքեն»,- նշեց նա:
Սրբազանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքի վերջին օրերն են, իսկ լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն իրեն լեգիտիմ է համարում ասաց. «Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի իրենց տունը դնի, պահի: Մենք կասենք, որտեղ է իր լեգիտիմությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում: