|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․
«Հայրենակիցնե´ր,
Ինչպես արդեն հայտնել ենք, «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ: Մեր ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
31 քաղաքացի, այդ թվում՝ անչափահասներ, այդ օրը բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին։ Քաղաքացիների ձերբակալություններն ուղեկցվել են բիրտ ուժ կիրառելով, որի հետևանքով առնվազն երկու անձ ստացել է մարմնական տեսանելի վնասվածքներ:
Եթե դուք այդ կամ հաջորդ օրը եղել եք Կիրանցում, այս կամ այն կերպ տուժել եք ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից, խնդրում ենք դիմել մեզ:
Մեր իրավախորհրդատուները կօգնեն ձեզ ձեռք բերել այդ գործով տուժողի կամ վկայի կարգավիճակ և հասնել ձեր իրավունքների վերականգնմանը:
Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր օրինազանցները պատժվեն»: