|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում աչքի ընկավ իր ագրեսիվ պահվածքով: Նա հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրող Անի Գևորգյանին:
ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Գեղամ Նազարյանի պահվածքին, ասում է. «Գեղամ Նազարյանի զգուցմունքային պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը: «Հայաստան» խմբակցությունը իր տեսակետը բազմիցս ասել է, իսկ Գեղամ Նազարյանի հայտարարությունները չի արտահայտում մեր դիրքորոշումը»:
Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը նույնպես եղել է լրագրող եւ ժամանակին աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթում: Այնուհետեւ Top-news.am կայքի խմբագիր:
Աղբյուրը՝ ArmLur.am