|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այցելել է գրողների միություն։ Նրան դիմավորել է միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Սրբազանը զրուցել է միության անդամների հետ, անդրադարձել միության շենքին։ Նշենք, որ դատախազությունը դիմել է դատարան՝ ստեղծագործական միությունների սեփականաշնորհման որոշումները չեղարկելու եւ պետականացնելու հայցերով։
Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Գրողների միությունն արտահերթ համաժողով է հրավիրել ու բոլորը միաձայն հաստատել են սեփականության իրավունքի պահպանումը։ «Գլխավոր դատախազությունը ավելի շատ գործեր ունի՝ գերիների վերաբերյալ, սահմանների, անհետ կորածների։ Եվ ժամանակն իզուր է վատնում արվեստագետներին իր դեմ հանելու, արվեստը ոչնչացնելու վրա» ,-ասաց գրողների միության նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում