|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը, հայտարարել է, որ Գազայի հյուսիսային հատվածում պարենի մատակարարման հետ կապված իրավիճակը սով է առաջացրել: Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ին, այս մասին ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրենը նշել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես կարող եմ նշել, որ այժմ հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա:
Մաքքեյնը ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի և փորձի վրա՝ նա կարծում է, որ Գազայում լիարժեք խնդիր կա:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում հրադադար կլինի, որը թույլ կտա բնակչությանը շատ ավելի արագ սնունդ ստանալ։