|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Արաբական պետությունների Լիգա- Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» տնտեսական ֆորումի երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա շեշտել է, որ բանակցությունների նման ձևաչափը Բաքուն առավել արդյունավետ տարբերակ է համարում։
«Այսպիսի բանակցություններն իրենց դրսևորել են որպես առավել արդյունավետ և հաջողված լուծում՝ փոխընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից։ Նման բանակցություններն ուղղված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձեռքբերմանը, ինչի մասին են վկայում սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները»,- ասել է Բայրամովը։