|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին մի քանի օրերին անհնազանդության ակցիաներ են ոչ միայն Տավուշում, այլև հանրապետության այլ բնակավայրերում: Փակվում են միջպետական ճանապարհներ, իրականացվում են այլ միջոցառումներ: Ինչպես երևում է, սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը նորից ժողովրդի դեմ է հանել ողջ իրավապահ համակարգը և ոչ միայն: Բացի ճանապարհ փակողների նկատմամբ «կմճտող» ոստիկանների կողմից իրականացվող բիրտ գործողություններից, կիրառվում են հնարավոր բոլոր «գործիքները»:
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ՝ խոչընդոտելով նրանց մուտքը մայրաքաղաք: Երկրորդ՝ մեր տեղեկություններով, հանձնարարական է տրված հնարավորինս շատ քրեական վարույթներ նախաձեռնել՝ մյուսների «աչքը վախեցնելու» համար: Այդ թվում՝ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կատարված միջադեպի մասնակիցների նկատմամբ ուզում են «իրավական» գործընթաց իրականացնել:
Երեկ տեղեկություն ստացվեց, որ ՊԵԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մտել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններ: Մի խոսքով, ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել»: Մեր տեղեկություններով, վերը նշվածը «միայն ծաղիկներն» են: