| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 4123 դիտում,
        
            4123 դիտում,  2 տարի առաջ - 2023-09-23 09:21
            2 տարի առաջ - 2023-09-23 09:21  
         
                
            «Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախին ամբողջովին միայնակ են թողել հանցագործ, ահաբեկիչ թշնամու երախում, երբ Արցախը հանձնել են վերջնականապես, իսկ ժողովուրդն իր ընդվզումն է արտահայտում փողոցներում, քպականներն ու մերձքպական շրջանակները հանձնարարություն են ստացել ներքին թշնամանք տարածելու նոր ալիք նախաձեռնել: Ընդ որում՝ երկու ճակատով՝ ընդդեմ արցախցիների և ընդդեմ անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների մասնակցողների: Վերջիններիս հետ կապված «մեսիջները» վերաբերում են վաղուց ծեծված թեմաներին՝ «նախկիններ», «5-րդ շարասյուն», «ռուսական ագենտներ» և այլն:
Ընդ որում, այստեղ առավել ակտիվ են արևմտամոլ իշխանամերձներն անխտիր, թեկուզ նրանցից որոշները հանդես են գալիս իբր ընդդիմադիրի դիրքերից, իսկ իրականում զբաղված են պառակտմամբ: Իսկ ահա իշխանության հետ ասոցացվող տեղեկատվական հարթակները լծվել են արցախցիների դեմ թշնամանք հրահրելու գործին, ընդհուպ փողոցներում ակցիաներ իրականացնողներին որակելով «ղարաբաղցի ջարդարարներ»: Սա մեծ մասի զայրույթն էր առաջացրել: Շատերի կարծիքով, այսպիսով Փաշինյանը նպատակ ունի արցախցիների դեմ թշնամանքի նոր դոզա ներարկել և հիմքեր ստեղծել քաղաքացիական բախումների համար:
Փաշինյանական այս «սուրբ» գործին ներգրավվել են բոլոր հնարավոր «գործիքները», այդ թվում՝ հին ու վաղուց հայտնի: Հանրության աչքից չվրիպեց, ի մասնավորի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մոր խայտառակ գրառումների շարքը: Նա ևս, ի դեպ, տասնամյակների դասախոս է, լսարան է մտնում, առնչվում ուսանողների հետ: Հավելենք, որ այս կինը միակը չէր. ի տարբերություն բազմաթիվ իրապես արժանապատիվ ու հայրենասեր դասախոսների, մի քանի դասախոսներ իրենց պարզապես խայտառակ կերպով էին պահել արցախցի ուսանողների հետ՝ իրազեկման ակցիայի ժամանակ: Պատահական չէ, որ շատ օգտատերեր կարծիք էին հայտնում, որ նման հակահայ պահվածքով անձանց պարզապես չպետք է թույլ տալ՝ գործ ունենալ երիտասարդ սերնդի հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում