|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, այլ նաև այնտեղ հասկանում են Մոսկվայի նշանակությունը Երևանի անվտանգության և տնտեսական զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։
«Մենք, այնուամենայնիվ, Հայաստանի հետ դաշնակիցներ ենք։ Մենք դեռ մեզ դաշնակից ենք համարում։ Մենք իրավաբանորեն դաշնակիցներ ենք։ Ես կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն, և որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Լավրովը Sputnik ռադիոյին, «Комсомольская правда»-ին и «Говорит Москва»-ին տված հարցազրույցում։