|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Թուրքիային համարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստացի դաշնակից:
«Ինչո՞ւ են նրանք հարձակվում քրդերի վրա: Որովհետև նրանք ԻՊ-ի դաշնակիցն են: Դա նշանակում է, որ հենց Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն և ԵՄ անդամ դառնալ ձգտելուն, միջնորդ է եղել ԻՊ-ի համար բեռնափոխադրման գործողությունների ժամանակ, երբ վերջինս բռնազավթել էր Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Դա, օրինակ, կապված է նաև նավթի հետ», - Զեմանի խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը:
Ըստ Զեմանի` Էրդողանն իր երկիրը տանում է իսլամականացման ուղիով: «Դա արդեն Աթաթուրքի աշխարհիկ պետությունը չէ, այլ իսլամական գաղափարախոսություն դավանող պետություն է, իսկ դրանից, ըստ տրամաբանության, հետևում է, որ այն ավելի մոտ է կանգնած իսլամիստ ծայրահեղականներին»,- նշում է Չեխիայի նախագահը: