|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր Թեհրանում ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է «Mehrnews»-ը։
Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի և սեփական արտադրության հրթիռների առումով:
Ռայիսին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հզոր աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին:
Նա նաև բարձր է գնահատել երկրի զինված ուժերի համախմբվածությունը, որոնք դժվարին պահերին եղել են ժողովրդի կողքին, ինչպես նաև ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը:
Անդրադառնալով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակմանը՝ Ռայիսին ասել է, որ դա սիոնիստներին պատժելու համար իրականացված ճշգրիտ գործողություն էր: Նա ավելացրել է` եթե Թեհրանը ցանկանար լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այդ ռեժիմից ոչինչ չէր մնա: