|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Այս արկածախնդրությունը վաղուց է սկսվել։ Մենք բազմիցս ասել ենք` կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, դժգոհել մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարվում են քայլեր, որոնք նշանակում են վեկտորի փոփոխություն, նշանակում են Ռուսաստան-Միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխել Հայաստան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալոփվ Արարատ Միրզոյանի`ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին չմասնակցելուն:
Ռուստամյանի դիտարկմամբ՝ սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար:
«Խոսում են, թե սա փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է, բայց դիվերսիֆիկացիա նշանակում է նաև որոշակի քայլեր կատարել այլ ուղղությամբ: Օրինակ, ի՞նչն է խանգարում գնալ այդ նիստին ու քեզ հուզող հարցերը բարձրացնել: Կարծում եմ` պահանջ է դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին, ու այդ խնդիրը «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,- ընդգծեց Ռուստամյանը:
Մանրամասն՝ տեսանյութում